A
A
«Շիրակը» ամրապնդում է դիրքերը
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության 35-րդ տուրի հանդիպումները:
Մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ 4:3 հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»: Այս հաջողությունից հետո շիրակցիները վաստակեցին 73 միավոր եւ ամրապնդվեցին առաջին հորիզոնականում, քանի որ երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Միկան» սեփական դաշտում անսպասելի պարտվեց Կապանի «Գանձասարին»՝ 1:2:
Առաջնության ետնապահ Երեանի «Բանանցը» Աբովյանում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց հանրապետության չեմպիոն «Ուլիսի» հետ եւ մեկ միավորով առաջ անցավ մյուս ետնապահ «Արարատից», որը սեփական հարկի տակ պարտվեց «Փյունիկին»՝ 1:3: