Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում

Քաղաքականություն
10b41efc5f881261b897c1d30a88c28a

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է Արկադի Վարդանյանին.

« Արտասահմանում՝ Ռուսաստանում կամ, օրինակ՝ Իսպանիայում միլիոններ պահած ու սեփական ընտանիքը թողած մարդը արդյոք իրավունք ունի՞ ժողովրդի շահերից հանդես եկող ԲՀԿ-ի և առաջնորդի հասցեին հանդես գալ վիրավորանքներով այն պարզ պատճառով, որ վաղ անցյալում քաղացիական պատերազմ կազմակերպելու իր փորձերը չեն հաջողվել, և որ դրանից նեղված լինելով՝ փորձում է իր ցասումն արտահայտել՝ ժողովրդի կողմից սիրվածների վրա հարձակվելով:

Իրականում բոլորին հասկանալի է, թե ում ջրաղացին է ջուր լցնում չհաջողված սույն դեմոնստրատորը, որը որպես ական ներդրվել է ընդիմության դաշտում: Եթե կա պարզաբանելու խնդիր, ապա պարզաբանեմ՝ նայե՛ք՝ ում է քննադատում ԲՀԿ-ն և հասկացե՛ք՝ ում է հետևաբար անուղղակիորեն պաշտպանում նեղ օրերին Հայաստանը լքած ու բոլորի կողմից արդեն մոռացված այդ անձը»։