Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնում է հացադուլը (տեսանյութ)

Քաղաքականություն
6b2de04ffb51b1db2efd2612bdf74846

Րաֆֆի Հովհաննիսյանը Սուրբ Հարության օրը կդադարեցի հացադուլը ։

«Կիրակի օրը՝ Սուրբ Զատիկի պատարագից հետո, հավատի հայրենիքի, խաղաղության ապագայի համար իմ համեստ ծոմը ավարտելու եմ: Ավարտելու եմ եւ առանց ընդմիջման, առանց չակերտյալ կազդուրման եւ ձեզ հետ, համայն հայության հետ, ազգային փոքրմասնությունների, Արցախի, սփյուռքի հետ պատրաստվելու ենք ապրիլի 9-ին »,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց արդեն 19 օր հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ կիրակի առավոտ հրապարակում երկու խոսք կասի Հարության տոնի առիթով եւ հետո ընտանիքի հետ կգնա եկեղեցի:

Հաջորդ շաբաթվա ընթացքում նա այցելելու է մարզեր, իսկ մյուս հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 5-ին։