Արամ Մանուկյանը չի ցանկանում նեղացնել, բայց... (տեսանյութ)
Այսօր Գլխավոր դատախազության մոտ իրենց ուրբաթօրյա բողոքի ակցիան անցկացրին ՀԱԿ ակտիվիստները: Նրանց պահանջը նույնն է` ազատ արձակել ՀԱԿ ակտվիստ Տիգրան Առաքելյանին ու կասեցնել մյուս 3 ակտվիստների նկատմամբ քրեական հետապնդումը:
Ակցիայի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին:
«Ես ձեզ երաշխավորում եմ, որ այս ընտրություններում երեւանցիները կարող են հարց լուծել։ Ոչ մեկին չեմ ուզում նեղացնել` ոչ Շամշադինի, ոչ Գորիսի, ոչ Ստեփանավանի ժողովրդին, բայց նրանց վիճակը շատ ավելի ծանր է ազատ քվեարկելու, ազատ լինելու, ազատ խոսելու համար, քան Երեւանինը։ Երեւանում կեղծիք անելը շատ ավելի դժվար է, քան ուրիշ տեղ»
Ըստ նրա` այս ընտրություններում ձախողումը դեպրեսիայի կարող է հանգեցնել. «Մենք այդ առումով պարտավոր ենք լավ մասնակցել, հնարավորինս քաղաքական մեծ կոալիցիա ձեւավորել` հակաիշխանական»։