Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մետաքսի ճանապարհը կփրկի՞ ՀՀ գյուղերը

Տնտեսություն
23d85a0f8ad91bf554e270f260a02ad5

Ապրիլից մեկնարկում է Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագիրը։

Սա 24-ամսյա ծրագիր է, որը կոչված է խթանել միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի ավելի քան 173 համայնքներում:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության «Սևծովյան համագործակցության ծրագիրը», ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը»՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը: