Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լռում են, որ «թշնամին չլկտիանա» (տեսանյութ)

Քաղաքականություն
b2574d87484178b11c681a5e2784a1b1

Չինարի գյուղի մանկապարտեզ այցելող 5 տարեկան Արեգը լավ գիտի, թե ուր վազեն բոլոր 30 երեխաներով, եթե հանկարծ ադրբեջանցիները սկսեն գնդակոծել գյուղը։

Սենյակներից մեկը երեխաներն անվանել են մթին սենյակ։ Մանկապարտեզի տնօրենը ցույց է տալիս սարը, որտեղից ադրբեջանցիները կրակում են, մանկապարտեզի 30 երեխա ամեն օր հակառակորդի տեսադաշտում է. «Ամեն վայրկյան մեզ համար մահը սպառնում ա ստեղ»։

Չինարի գյուղապետարանը նոր սխրանքների ժամանակ չունի։ Գյուղապետ Սամվել Սողոյանն ասում է, որ ամեն ինչ անում են, որ թշնամին չուրախանա գյուղի խնդիրներով

«Բոլոր դեպքերում չէ, որ պետք է ցույց տանք, որ նրանց գնդակը մեզ վնաս է հասցրել, քանի որ նա կարող ա ավելի լկտիանա»,-ասում է նա։

Խնդիրներից հիմնական այն է, որ գյուղի հողամասերի մեծ մասը նույնպես ադրբեջանցի դիպուկահարների տեսադաշտում է։ Գյուղապետը տեղեկացնում է, որ ադրբեջանիցներն ագրեսիվանում են հիմնականում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ՝ գարնանացանին, ցորենի բերքահավաքի եւ խաղողահավաքի օրերին

«Պատահել է դեպքեր, որ մենք գիշերն ենք հնձում, գիշերն ենք տեղափոխել բերքը»,- ասում է Չինարիի գյուղապետը։

Չինարի գյուղում պաշտոնապես ապրում է 1200-ին մոտ բնակիչ։ Բնակիչներն այս թիվը համարում են իրականությունից հեռու։ Սակայն նույնիսկ պաշտոնական տվյալներով գյուղից հեռացել է 600 մարդ, անցյալ տարի մահերը գերազանցել են ծնունդների թիվը՝6 ծնունդ, 8 մահ։

Չինարի գյուղի բնակիչները ճնշող մեծամասնությամբ ծերունիներ են, գրեթե բոլոր երիտասարդները հեռացել։ 5 երեխա ունեցող 73-ամյա Իսրայել Վանյանը կնոջ հետ գյուղում մնացել է մենակ, բոլոր 5 տղաները Մոսկվայում են։

Ծերերն ասում են, որ հակառակորդի գնդակոծություններին սովորել են, վերջին անգամ Այգեպարում դիպուկահարը մարդ է սպանել մոտ 5 տարի առաջ՝ 4-ամյա Ալվինայի հորը։ Այսօր նրա հայրը միայն լուսանկար է։

Հ. Գ.

Հոդվածը պատրաստվել է լրագրողական այցի շրջանակներում։ 2013 թվականի մարտի 24- 26 ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը լրագրողական այցելություն էր կազմակերպել Տավուշի մարզ՝ սահմանամերձ գյուղերի խնդիրները լուսաբանելու համար։