Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշտ ու խաղաղ աշխատել են (տեսանյութ)

Քաղաքականություն
66d069a85b80530799ea9cfb10d77fa1

Այն, ինչ արել է Երեւանի ներկա ավագանին, հույս է ներշնչում, որ դա միայն սկիզբն է: Սա Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ Մարտին Վարդազարյանի 4 տարիների՝ ինքնագնահատականն է:

Մարտին Վարդազարյանն, անդրադառնալով գործող քաղաքապետի աշխատանքին, թվարկեց՝ անվճար մանկապարտեզներ, մաքուր եւ լուսավոր մայրաքաղաք։ Միաժամանակ խոստավանեց, որ ամեն ինչ չէ, որ իրեն դուր է գալիս: Օրինակ` նա մտահոգված է արվարձաններում ընթացող շինարարությամբ;.

«Լավ է, որ մարդիկ հնարավորություն ունեն, կառուցում են այդպիսի դղյակներ, բայց սա ընդհանուր մեր քաղաքաշինությանը չհամապատասխանող երեւույթ է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ավագանու աշխատանքին, այն Պարոն Վարդազարյանին գոհացրել է . «Ես ինքս անկուսակցական լինելով` չեմ զգում հակադրություն, որ 2 կուսակցություն են այժմ ներկայացնում քաղաքապետարանը, 3-րդը, որ նույնպես ուներ որոշակի քանակի ձայներ, այդպես էլ չներկայացավ, հիմա կարեւոր չէ նշել` ով էր, բոլորն էլ գիտեն, բայց ինձ գոհացնում է այն հանգամանքը, որ այստեղ ոչ մի կուսակցական հակադրություն չկա եւ իսկապես հավաքված են Երեւանի լավ լինելու մտահոգությամբ մարդիկ»:

Մարտին Վարդազարյանի վկայակոչած ուժը, որն այդպես էլ մանդատները չվերցրեց ու չմասնակցեց ավագանու աշխատանքներին, ՀԱԿ-ն էր:
Ընտրություններից որոշ ժամանակ անց դաշինիքի` ցուցակում ընդգրկված Ռուբեն Թորոսյանը որոշեց վերցնել մանդատը, սակայն կանոնակարգով նրան չթույլատրվեց:

Պարոն Թորոսյանը, գրավոր պատասխանելով մեր հարցմանը, նշել է, որ այս 4 տարիների ընթացքում ավագանու ՀՀԿ-ԲՀԿ անդամների համագործակցությունը ուղղակի ոչնչացրեց ՏԻՄ հասկացությունը:

«Այդ բոլորի համար պատասխանատու է նաև ՀԱԿ-ը /կենտրոնական գրասենյակը/, որը միայն հայտարարեց, որ բոյկոտում է, սակայն ոչինչ չարեց դրա ապահովման համար: Արդյունքում, ստացվեց, որ Ավագանին «յուղի նման է աշխատում»: Ավելին, ՀԱԿ-ն անգամ խոչընդոտեց իմ գործունեությանը... Այսինքն՝ կարճ ասած, Ավագանին ծայրաստիճան ձևական մարմին է և ավելորդ գումարներ է վատնում»,- ասաց նա։

Ի դեպ, Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից քաղքապետարնի աշխատանքների մասին գնահատական ստանալ չհաջողվեց։