Ամեն ինչ պետք է արվի մինչև ապրիլի 9-ը (տեսանյութ)
«Այն, ինչ պատրաստվում է անել ժողովուրդը և Րաֆֆի Հովհաննիսյանը, պետք է անի մինչև ապրիլի 9-ը»,- այսօր Ազատության հրապարակում անցկացվող քաղաքացիական ֆորումի ժամանակ առաջարկեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Նրա կարծիքով իշխանությունների և ժողովրդի միջև հնարավոր է երկխոսությունները դրական ազդեցություն թողնեն, սակայն դա կլինի միայն այն դեպքում, երբ այդ երկխոսությունը թելադրված լինի ժողովրդի կողմից.
«Եթե այդ երկխոսությունը չստացվի, ապա ապրիլի 9-ը պետք է դարձնել համազգային ընդվզման օր: Եթե ժողովուրդը հանգիստ ընդունի որ իշխանությունների դեմ խաղ չկա, ապա ամեն ինչ շատ բարդ կլինի»,- կարծում է պարոն Մակեյանը:
Պետրոս Մակեյանը համար 2013թ. նախագահի ընտրությունները Հանայստանում անցկացված նախորդ ընտրություններից տարբերվում են իրենց հետընտրական զարգացումներով: Ըստ նրա` ընտրություններին հաջորդող փուլը ոչ ստանդարտ էր թեկնածույի մարզեր կարատված այցելություններով, ինչպես նաև հացադուլով:
«Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ լուրջ ակցիա էր, որով մեսիջ էր տալիս հասարակությանը, որ նրանք պետք է իրենց ձայներին տեր կանգնեն»,- ասաց ԺՀԿ նախագահը:
Պետրոս Մակեյանը, պատմական ակնարկ կատարելով, հիշեցնում է` բացի 1991 թ. անցկացված նախագահի առաջին ընտրություններից մնացած բոլոր ընտրությունների արդյունքները կասկածելի են եղել.
«Միշտ հաղթել է ընդդիմադիր թեկնածուն, բայց իշխանությունները նորից իրենց ձեռքն են վերցրել իշխանությունը: Այսինքն չի կատարվել սահմանադրությոն 2-րդ հոդվածի դրույթները` ժողովրդի քվեով ձևավորված իշխանությունը չեն հանձնել ժողովրդին»: