ՀՅԴ-ն Տարոնին թաղապետ կդարձնի
«Չնայած իշխանությունը արդեն իսկ սկսել է օգտագործել իր վարչական ողջ ռեսուրսները Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու համար, բայց փոփոխություն, այնուամենայնիվ, ակնկալվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ Յեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը ։
Խոսելով ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, դաշնակցության ներկայացուցիչը նշեց,որ չի կիսում այն կարծիքը,որ նա վերջին 20 տարիների ամնենալավ քաղաքապետն է.« Տարոն Մարգարյանը ժամանակին եղել է շատ լավ թաղապետ։Կարծում եմ այս ընտրություններից հետո նա կարող է կրկին վերադառնալ և Ավանում թաղապետ լինել»։
Պարոն Վարդանյանը ասաց,որ այս ընտրություններին դաշնակցությունը իր բոլոր հնարավորություններով է մասնակցում.«Մենք ունենք թիմ,սկզբունքներ,անձի կամ անհատի կուսակցություն չենք։ Ճիշտ է մենք էլ ենք թերություններ ունեցել,բայց մեր սկզբունքներից չենք շեղվել»։
Աղվան Վարդանյանը նշեց,որ չնայած դաշնակցության ջանքերին,որ ընդիմությունը ներկայանա միասնական թիմով,դա չհաջողվեց .«Մենք գնում ենք առանձին և գուցե լավը սա է»։
Նա նշեց,որ մարդկանց ՀՀԿ-ին կողմ քվեարկելուն նպաստում են նաև այսպես կոչված թաղային հեղինակությունները,որոնք դրան հասնում են վախի մթնոլորտ ստեղծելով։