Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանն արձագանքեց ՀԱԿ ընկերներին (տեսանյութ)

Քաղաքականություն
76083d58aae62e68cbef00779fef4a0f

Թիկնազորի որոշ պետեր այսօր ավելի շատ արտոնություններ ունեն, քան վարչապետը: Նման կարծիք այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

«Շատերը մեզ ասում են, թե ինչու չեք պահանջում վարչապետի հրաժարականը այն դեպքում, երբ դժգոհում եք տնտեսությունից, արտագաղթից, ընտրակեղծիքներից և այլն: Սակայն մեր քաղաքական իրականությունն այսօր անպիսին է, որ վարչապետն այսօր ավելի քիչ լիազորություններ ունի, քան կարող է ունենալ որևէ նախարարի կամ օլիգարխի թիկնապահների պետը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ըստ նրա առաջնահերթ պետք է պահանջել կեղծված ընտրությունների արդյունքների վերանայում, ինչին կհաջորդի և նախագահի, և վարչապետի, և ոստիկանապետի և արդարադատության նախարարի և մյուս պաշտոնյանների հրաժարականի պահանջը։

Ռուբեն Հակոբյանը նաև իշխանությունների ուշադրությունը հրավիրեց մարտի 23-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, երբ անհայտ անձնավորությունը փորձել է հասնել մինչեւ հարթակ և վնասել Րաֆֆի Հովհաննիսյանին . «Այդ ընթացքում նա անցել է ոստիկանների կողքով, ովքեր կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկել, հայհոյել է, հրել մարդկանց, եթե չլինեին Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ կանգնած մարդիկ, դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ»:
Վերջինս հիշելով նաև Սեւան քաղաքում տեղի ունեցած միջադեպը` իշխանություններին կոչ արեց զերծ մնալ քրեական տարրերի միջոցով ինչ-որ հարցեր լուծելուց:

Ռուբեն Հակոբյանի համար ցավալի է, որ ընդիմադիր ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչներ տալիս են ՀՀԿ-ականներին բնորոշ գնահատականներ. «Այդ խմբակցության մեջ իրենք ունեն շատ լավ ընկերներ և Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստ ենք համագործակցել ՀԱԿ-ի հետ, սակայն կարևոր է, որ նրանք իշխանությունների հետ միասին չլծվեն` հարվածելու համար շարժմանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանին»: