Քարոզարշավը` ապրիլի 7-ին
Մայիսի 5-ի Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է մեկ կազմակերպություն: Այն «Ընտրական համակարգեր կենտրոն» կազմակերպությունն է, որն ընտրությունների օրն ունենալու է 60 դիտորդ:
ԿԸՀ-ն դիտորդների հավատարմագրումը կիրականացվի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` փետրվարի 21-ապրիլի 25-ը: Իսկ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի քվերակության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ, այսինքն` մարտի 21-31-ը: Ինչ վերաբերում է ընտրական տեղամասերին, ապա դրանց կազմնավորումն արդեն ավարտվել է մարտի 21-ին:
Ի դեպ, ընտրության օրը` մայիսի 5-ը նշանակվել է ՀՀ կառավարության` փետրվարի 14-ի որոշմամբ:
Նախընտրական քարոզչությունը կսկվի գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը` ապրիլի 7-մայիսի 3-ը: Թեկնածուները, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ ապրիլի 25-ը: