Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանի պայմանագիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
626a2d1b9e410d74cb6966b8dc66cbaa

«Հաշվեք, պարոն Սարգսյան, 3 հազար է, թե մեկ ուրիշ թիվ է». Ազատության հրապարակում այսպես սկսեց իր հաղթահավաքը 13 օր հացադուլ անող նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսքն ողղելով Սերժ Սարգսյանին։

Պարոն Սարգսյանը, օրեր առաջ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, թե Ազատության հրապարակում երեք հազար մարդ է հավաքում։

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հավաքվածներին ներկայացրեց այն առաջարկները, որոնք պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանին։

«ա. Կամ նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում կամ բ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ այս տարվա ընթացքում, մինչ այդ փոփխություն կատարել ընտրական օրենսգրքում, վերացնել մեծամասնական ընտրակարգը, թույլատրել հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակները։

2-րդ. Առնվազն 5 մարզպետերի ազատում աշխատանքից և այդ պաշտոններին ժողովրդի՝ հանձին իմ նշանակած մարդկանց։ 3-րդ հիմնական ընտրակեղծածար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից։

4-րդ. բոլոր ընտրակեղծարարներին, առանց բացառության ենթարկել քրեական պատասխանատվության։

5-րդ. Կառավարության և այս ծառայություների ղեկավարներ նշանակում ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անդամներին՝

Գլխավոր դատախազություն, Հարկային և մաքասային պետական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն,
Կրթության և Գիտության նախարարություն, Արդարադատության խորհուրդ
Հակակոռուպցիոն հանձնաժողով։


Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման, իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են, մինչև արտահերթ խորհրդարանական ընտորւթյունների ավարտը»,-եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը։