«Գնաս ի՞նչ անես» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի չունեցած քաղաքական ուժերն արդեն քննարկում են , թե որ դեպքում վայր կդնեն իրենց մանդատները։
«Ընտրությունների օրը վայնասուն, ծեծ, ջարդ, լցոնումներ, եւ ի վերջո, նկարչություն, երբ բոլորս ունենք արձանագրություններ, իհարկե, դրանից հետո պետք չէ գնալ, գնաս ի՞նչ անես: Գնաս դառնաս խաղալիք, այնտեղ լինես գլխանաքանակ ապահովելու նկատառումներով»,- ասում է ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը։
«Ժառանգության» անդամ Դավիթ Սանսարյանը դեմ է ընտրություններից հետո մանդատները վայր դնելուն: Նա հիշեցրեց 2009թ. Երեւանի Ավագանու ընտրությունները, երբ դրանից հետո ՀԱԿ-ը բոյկոտեց եւ չմասնակցեց ավագանու աշխատանքներին. «Անկախ ինչ արդյունքներ են լինելու, միասնաբար ներսում պետք է քաղաքային նշանակության հարցերը բարձրացվեն»։
«Այսինքն` կեղծիքներով ընտրված նախագահը նախագահ չէ, բայց կեղծիքներով ընտրված քաղաքապետը քաղաքապետ է»,- հայտնում է «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը։
Իսկ ընտրվելուց հետո քաղաքապետարանում աշխատելուն կողմ ուժերը ներկայացրին իրենց փաստարկները:
«ԲՀԿ-ն գնում է աշխատելու, կաշխատենք ճիշտ այն ծավալների մեջ, որոնց չափով մեզ կտա երեջանցին վստահության քվե»,- ասում է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։
Մանրամասները տեսանյութում։