Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սադոյանը գնացել էր Հովհաննիսյանի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
967f9eaddd34081e6bf0d0a53b109f1d

Նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագիր ունի: Նա այն անվանել է «Ազգ» եւ պատրաստվում է ներկայացնել Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Պարոն Սադոյանը կառուցվածքային փոփոխություններ է ակնակալում թե օրենդիր, եւ թե գործադիր մարմիններում: Նա չի մոռացել նաեւ Սփյուռքի գործոնը, քանզի «Սփյուռքը կթու կով չի մենակ»։

Իր ծրագիրը պարեն Սադոյանը դեռ 2 տարի առաջ է ներկայացրել Սերժ Սարգսյանին՝ սեղմագրով։

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին այն փոխանցել է երեկ, սակայն չի հասցրել մանրամասն ներկայացնել իր առաջարկը:

«Ասեմ՝ հացադուլը ազդել է Րաֆֆիի վրա, ոչ թե մտավոր տեսանկյունը նկատի ունեմ, այլ թուլացել է, եւ երկար չի կարող լսել, հասկանալ»,- ասաց պարոն Սադոյանը։

Իր ծրագրի դիմաց Արշակ Սադոյանը, թե Սերժ Սրագսյանից եւ թե Րաֆֆի Հովհաննիսյանից ոչինչ չի ակնկալում: Ասում են՝ ամեն ինչ անում է հանուն Հայաստանի եւ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի անցած ուղին` հենց նրա է տեսնում իր ծրագրի ղեկին: