A
A
Րաֆֆի Հովհաննիսյանը բանավիճում է ոստիկանների հետ
Ազատության հրապարակում քիչ առաջ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթահավաքի սկսվելը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև բանավիճ տեղի ունեցավ։ Երևանի փոխոստիկանապետը պահանջում էր Ազատության հրապարակում՝ Հովհ. Թումանյանի արձանի մոտից հեռացնել երիտասարդներին։
«Դուք իրավունք չունեք պատմամշակութային, պատմական արժեք ունեցող հուշարձանների պահպանման կանոնները խախտել։ Արձանի մոտ հավաքվել են երիտասադներ և պաստառներ են կախված»,-ասաց Վալերի Օսիպյանը, հավելելով, որ քայլեր ձեռնարկելու է, որպեսզի պահպանվի օրենքը։
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ մեկ ժամ անց կլուծի այդ հարցը։