A
A
ԱԺ ներխուժողի անունը հայտնի է (տեսանյութ)
ԱԺ ներխուժած քաղաքացին Մասիսի 25-ամյա բնակիչ Վրեժ Վանիկի Գալստյանն է։ Նա տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նրա վիճակը միջին ծանրության է։
Ինչպես հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը, հայտնի է դարձել, որ նա ներս է մտել ԱԺ ընդունարան եւ այնպիսի արագությամբ է անցել,որ ոստիկանները չեն կարողացել կասեցնել նրա մուտքը եւ ստիպված են եղել կրակել։
ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը հրաժարվեց ԱԺ շենքի մոտ հավաքված լրագրողներին մանրամասներ հայտնել։
Չցանկացավ խոսել նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, թե տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ դանակով զինված քաղաքացին փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան:
Նա չի ենթարկվել ԱԺ անվտանգության աշխատակիցների հրահանգներին եւ նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանը կրակել է։