Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ ԱԺ-ի մոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
e5a46cc8d2c387f5e109fc03f65ab336

Քիչ առաջ դանակով զինված անհայտ մի քաղաքացի փորձ է արել մուտք գործել Ազգային Ժողովի ընդունարան:

Նա չի ենթարկվել ԱԺ անվտանգության աշխատակիցների հրահանգներին եւ նրա մուտքը խոչընդոտելու նպատակով ԱԺ տարածքը հսկող ոստիկանը նախազգուշական կրակոց է արձակել օդ:


Սակայն նա շարունակել է առաջ շարժվել, ինչից հետո ոստիկանը ստիպված է եղել կրակել քաղաքացու ոտքին:


Նրա ինքնությունը պարզված չէ: Քաղաքացին վիրավոր է: Նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել ԱԺ-ի բժիշկը, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց՝ շտպօգնության մեքենայով: Այս մասին «Ա 1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ նախագահի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը:


Ի դեպ, անվտանգության աշխատակցի հարցին, թե ինքն ով է, երիտասարդը պատասխանել է` «ՙՀիսուս Քրիստոսը»։

Այս պահին ԱԺ-ի մոտ գտնվող լրագրողներին չեն թույլատրում շենք մտնել: Ըստ մեր նկարահանող խմբի՝ ներսում Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայությունն է։