Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Սեֆիլյան. Մեկ առաջնորդը քիչ չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
082b1e0ef80c71117b140c052889d60c

Այսօր Ազատության հրապարակում քաղաքացիական բաց խորհրդի 4-րդ նիստին ներկա էին նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծնողները։

Քննարկումն անցկացրեցին «Սարդարապատ» շարժման նախախորհրդարանի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուքասզյանը:

Նրանք ներկայացրեցին քաղաքացիական շարժման կառուցվածքը ներկայացնող իրենց ծրագիրը` կազմված 5 կետից:

«Ծրագրի վերջնական նպատակը պետք է լինի գործող վարչախմբի ացնցնում հեռացումը եւ Հայաստանում Նոր որակի պետության ստեղծումը` առկա պետական մարմիններին զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ձեւավորման եւ լեգիտիմացման ճանապարհով»,-ասաց Գարեգին Չուքասզյանը:

Նա հավաստիացնում է, որ պետք է անցում կատարել գործող ավտորիտար ռեժիմից դեպի կայուն ժողովրդավարական համակարգ:

Քննարկմանը ներկա էին շուրջ 100 քաղաքացիներ, որոնք իրենց հարցադրումներն ուղղեցին քննարկումը վարողներին:

Ժիրայր Սեֆիլյանը անդրադարձավ շարժումը առաջնորդող խմբին, որի ձեւավորումը կախված է Րաֆֆի Հովհաննիսյանից եւ նշեց, որ ճիշտ չէ ունենալ մեկ առաջնորդ, պետք է ունեալ առաջնորդող խումբ:

«Մեր նպատակը սոսկ իշխանափոխություն իրականացնելը չէ, այլ համակարգային փոփոխություններ անելն է», -ասաց Սեֆիլյանը:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է խորհուրդներ ստեղծել ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ սփյուռքում համակարգային փոփոխություների հասնելու համար:

Իսկ ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նա հորդորեց արհամարել, ինչը, ըստ Սեֆիլյանի, կեղծ է եւ այդ կերպ չի կարող պաշտոնապես նշանակել նրան նախագահ: