Հայրիկյանը կմեկնի Հայաստանից
«Պարույր Հայրիկյանի առողջական վիճակում առաջընթաց չի նկատվում,դեռ ավելին, ըստ բժիշկների՝ ճզմվել է նրա ներվային համակարգը»,-այսօր հայտարարեց ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանը:
Նա տեղեկացրեց,որ դա հնարավոր չէ նրան բուժել Հայաստանում,և բժիշկների ցուցումով Պարույր Հայրիկյանը հնարավոր է բուժվելու նպատակով մեկնի արտասահման:
«Դեռ սկզբում Պայրույր Հայրիկյանի ընկերները հորդորում էին նրան մեկնել արտասահման բուժվելու,իսկ հիմա նաև բժիշկները»,-նշեց տիկին Այվազյանը:
Այսօրվա սուլիսում լրագրողների հարցերն,թե ինչ փուլում է Պարույր Հայրիկյանի մահափորձի նախաքննությունը և ինչքանով մահափորձի հետ կապ ունի Վարդան Սեդրակյանը,մնացին անպատասխան:
Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը սահմանափակվեց միայն հայտարարությամբ,որտեղ պետական լիազոր մարմնից պահանջվում է ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին: