Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 9-ին՝ ԱԺ հատուկ նիստ

Քաղաքականություն
c16e377974ac30e387c0f234cd05c62e

ԱԺ այսօրվա քառօրյան խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը սկսեց նախորդ օրերին քննարկված օրինագծերի քվեարկությամբ: ՀՀԿ պատգամավորները, մասնավորապես Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) սկեսեցին միմյանց փոխարեն քվեարկել:

Այնուհետեւ, Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցները 2011 եւ 2012թթ. վերաբերյալ իր իսկ խնդրանքով կներկայացվեն հաջորդ քառօրյային, քանի որ 2012թ.-ինը դեռ պատրաստվում է:

Հովիկ Աբրահամյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկով ԱԺ Կոնանակարգ օրենքի համաձայն միանգամից որոշում են կայացրել ապրիլի 9-ին հատուկ ԱԺ նիստ հրավիրել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նշենք, որ ապրիլի 9-ին տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: