Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցին դեմ էր հայ պատգամավորի մտքին

Քաղաքականություն
3542e7c8024f58d1c72da7fc67649b32

Բրյուսելում այսօր շարունակվելու է Արևելյան գործընկերության Եվրանեսթ ԽՎ-ի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։

Նիստի աշխատանքներին մասնակցում են Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի խորհրդարանների պատգամավորներ:

Ի դեպ,երեկ չնայած ադրբեջանցի պատգամավորի արտահայտած դժգոհությանը, երեկ հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց Բաքվում տեղի ունեցած նախորդ նիստի սղագրությունը, որտեղ ավելացվեց նաև Ա.Զաքարյանի կողմից ելույթում հնչեցված այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ իրավականորեն, և ոչ էլ պատմական տեսանկյունից երբեք չի եղել Ադրբեջանական տարածք:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է նաեւ «Արևելյան գործընկերության երկրներում աղքատության և սոցիալական անհավասարության դեմ պայքարը» զեկույցը, որը պետք է ընդունվի Վեհաժողովի կողմից ս.թ. մայիսի 27-29-ը Բրյուսեկում կայանալիք լիագումար նիստի ընթացքում: Զեկույցի համահեղինակներն են հանդիսանում Եվրանեսթի ԽՎ-ի Սոցիալական հարցերի հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, մարդու իրավունքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը և Եվրոպական Խորհրդարանի անդամ, ԵԺԿ-ական Էլզբիետա Կատարժինա Լուկաշիևսկան: Վերջիններս հակիրճ ներկայացրեցին զեկույցը և պատասխանեցին ներկաների հարցերին: Այնուհետև խորհրդարանական վեհաժողովի անդամ պատգամավորները հանդես եկան զեկույցում լրացումներ կատարելու առաջարկություններով: Ադրբեջանցի պատգամավոր Ազայ Գուլիևն անդրադարձավ զեկույցի այն կետերին, որոնք ներառում են «փակ սահմաններ» արտահայտությունը` նշելով, որ նախևառաջ պետք է հասկանալ պատճառը, թե ինչու են սահմանները փակ, ըստ նրա պատճառը Հայաստանի կողմից որոշ տարածքների օկուպացումն է:

Արձագանքելով ադրբեջանցի պատգամավորի ելույթին` Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ զեկույցի նախագծում նշված փակ սահմանների արտահայտությունը նախևառաջ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանին, որը համարվում է Եվրոպայում միակ փակ սահմանը: "Այսօր խելամիտ չէ խոսել երկու երկրների միջև սահմանների բացման մասին, երբ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը` գնդակոծելով հայկական բոլոր սահմանային բնակավայրերը, երբ ունենք ոչ պատերազմական, բայց նաև ոչ խաղաղ պայմաններ: Հետևաբար զեկույցն ի նկատի ունի Եվրոպական ողջ տարածաշրջանում միակ փակ սահամնը` Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը", - հավելեց հանձնաժողովի համանախագահը:

Զեկույցի համահեղինակ, ԵԽ պատգամավոր Լուկաշիևսկան ևս անդրադառնալով ադրբեջանցի պատգամավոր ելույթին նշեց, որ զեկույցում առավելապես ընդգրկված են սոցիալական խնդիրներ և պետք չէ այն անհարկի քաղաքականացնել:

Այսօր հանձնաժողովի նիստի աշխատանքներից հետո, եվրոպառլամենտի շենքում տեղի կունենա համանախագահներ Լայմա Լուսիյա Անդրկիենենյի և Արտակ Զաքարյանի մամուլի ասուլիսը: