Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն շտապում ԿԸՀ դիմել

Քաղաքականություն
d7348531e054264f38f5ede72ff2b1cf

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին առաջադրման վերջնաժամկետից 3 օր առաջ քաղաքական ուժերից որևէ մեկը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով առայժմ չի ներկայացրել:

Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Ընտրություններին մասնակցելու որոշում ունեցող, ինչպես նաև մասնակցելու մասին հրապարակավ մտադրություն հայտնած մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում` խորհրդարանում ներկայացված ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը և Հայ ազգային կոնգրեսը, ԿԸՀ դիմել, փաստորեն, չեն շտապում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունն անցկացվում է համամասնական ընտրակարգով` կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով: Ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մարտի 11-ից մինչև մարտի 21-ի ժամը 18-ը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է:

«Փաստինֆո»