Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը ասուլիս է տալիս

Քաղաքականություն
7f8f4c77f14ae1e8b685948d1ff84bb7

Այս պահին Սերժ Սարգսյանը հանդիպում է հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մեջբերելով նրա մամլո խոսնակ Արմեն Արզումանյանին՝ «Ազատություն» ռադիոկայանը փոխանցում է, որ այս անգամ հանդիպման մասնակիցների մեջ գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները:

Հաջորդ հանդիպմանը նա մտադիր է հրավիրել նաեւ հանրապետությունում գործող համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ` տպագիր մամուլի ներկայացուցիչներին:

Ըստ Արմեն Արզումանյանի` այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: