Սեդրակյանը ցուցմունք է տալիս
Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով։
«Մինչ այդ նա ցուցմունք չէր տալիս, որովհետեւ մեղադրանքի հիմքերը նրան հասկանալի չէին։ Հիմա մեղադրանքի հիմքերը նրան հասկանալի են»,- նշեց Վարդան Սեդրակյանի պաշտպան Սուրեն Սիրունյանը։
«Օբյեկտիվ ասեմ, չզարմանաք, մեր մասնակցությամբ իրականացվող միջոցառումները ուղղված են իրական հանցագործությունը պարզելուն։ Մենք գործ ունենք ոչ սովորական հանցագործության հետ»,- շարունակեց պաշտպանը։
Այս տարվա մարտի 5-ին Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար։
Սեդրակյանը մեղադրվում է Քրեական Օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով։ Եթե ապացուցվի նրա մեղքը, էպոսագետին սպառնում է 10-15 տարի կամ ցմահ ազատազրկում։