Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱԿ-ը հակված է մասնակցել»

Քաղաքականություն
5be92105e4085adf3d5a6ba07fd0ab7b

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը միջազգային կառույցներին եւ հատկապես դիտորդական առաքելություններին կոչ արեց ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները:
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ:
Արամ Մանուկյանը հյուրերին տեղեկացրել է, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Նա նշեց, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:

Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյան հետաքրքրված էր՝ արդյոք ընդդիմությունը տեսնում է բարեփոխումների եւ ընդհանրապես փոփոխությունների միտում:

Ըստ ԱԺ մամլո ծառայության՝ ՀԱԿ խմբակցության քարտուղարը փաստեց դրական տեղաշարժերը զանգվածային լրատվության միջոցների ազատության ուղղությամբ, նաեւ ընդգծեց, որ քաղաքական վիճակը համեմատելի չէ 2008 թ. հետ. այն զգալիորեն բարելավվել է:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու դրա ձեւաչափին, հայ-թուրքական հարաբերություններին, այլ հարցերի: