Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականի համար խնդիրը վերելակն է

Քաղաքականություն
bd9d09145e63f6b9dd0837cb1349b6bd

Երևանի թիվ մեկ խնդիրը բազմաբնակարանային շենքերի վերելակային տնտեսությունն է: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց Երեւանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը: Իսկ երկրորդ խնդիրը, ըստ նրա, Երևանի կանաչապատումն է:

«Երևանում 840 հեկտար կանաչապատ տարածքներ ունենք, իսկ այս մեկ տարվա ընթացքում տկվել է 30 հազար ծառ, պետք է ավելացնենք դրանց թիվը», -ասաց Նաիրա Նահապետյանը:

Նա նաև նշեց, որ հին Երևանի հատակագծի իրականացումը ևս կարևոր է զբոսաշրջության զարգացման համար:

Տիկին Նահապետյանը, անդրադառնալով ավագանու ընտրություններին, ասաց, որ դա ոչ հայ-թուրքական հարաբերություններն են, ոչ թոշակների բարձրացումը:

«Սա ուղղակի Երևան քաղաքի զարգացումն է, որը ապահովում է Երևանի ավագանին:», -ավելացրեց Նաիրա Հայրապետյանը:

Նա նաև նշեց, որ իր համար՝ անկախ Հայասատանի պատմության մեջ լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ում էլ տեսնում է քաղաքապետի պաշտոնում: