«Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի»
ԱԻՄ նախագահ, նախագահի թեկածու Պարույր Հայրիկյանը դեռ գտնվում է հիվանդանոցում:
«Ցավերը նույն ձեւի են»,- «Ա1+»-ին ասաց Պարույր Հայրիկյանը։
Անդրադառնալով հետընտրական իրավիճակին եւ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուն, պարոն Հայրիկյանը նշեց, որ կուսակցությունը տվել է իր գնահատականը, սակայն առայժմ այդ մասին բարձրաձայնել չեն ցանկանում։
Իսկ նախագահի երկու թեկնածուների՝ Սահմանադրական դատարան դիմելը համարում է նրանց իրավունքը։
Անդրադառնալով իր նկատմամբ կատարված մահափորձին՝ պարոն Հայրիկյանը նշեց, որ հունվարի 31-ից հետո Հայրիկյանի դիակի վրայով ինչ- որ մարդիկ փորձում էին ինչ-որ բանի հասնել «Ես թույլ չտվեցի, որ իմ դիակը լինի, նրանք ուզում էին Հայրիկյանի դիակի վրա հաջողության հասնել, է՜, հասեք »,- նշեց հիվանդանոցում գտնվող Պարույր Հայրկյանը։
Պարոն Հայրիկյանը նաեւ գիտի, թե ովքեր կամ ով կապ ունի իր դեմ կատարված մահափորձի հետ, սակայն այս հարցի շուրջ եւս նախընտրում է լռել։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ի կեսգիշերին Տպագրիչների փողոցում կրակել էին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա։
Մահափորձը պատվիրելու կասկածանքով կալանավորվել է նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը,որի նկատմամաբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը։ Նրա փաստաբանը բողոքարկում է դատարանի այդ վճիռը, որով բավարավել է ԱԱԾ միջնորդությունը։
«Ո՞վ գիտի կապ ունի էպոսագետը, թե՝ ոչ»,- նշեց Պարույր Հայրիկյանը։
ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ Հայաստանի ներքաղաքական ակտիվությունը կշարունակվի. «Հո չենք մեռնելու, ազգը ապրում է իր քաղաքական կյանքով»։