ԲՀԿ-ի հետ պայքարը դժվար կլինի
Հայաստանում հետընտրական զարգացումներն ավարտվեցին փետրվարի 21-ին, երբ հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. այսպես է կարծում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Առաջիկա ներքաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ չեն սպասվում»,- կանխատեսումներ արեց քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ իրավիճակը փոխելու լուրջ նախադրյալներ չեն եղել և մինչև ընտրությունները.« Այն զարգացումները,որոնք տեղի ունեցան փետրվար -մարտի սկզբում չեն կարող որևէ կերպ փոխել ներքաղաքական կյանքը»:
Քաղաքագետի գնահատմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմահազարանոց միտինգներ չի կարողանում հրավիրել, այդ պատճառով էլ նա դիմել է նոր իմրովիզի` հացադուլի.« Այդ հացադուլը որոշ չափով չէի ասի հուսահատություն, բայց քաղաքական պայքարի մեխանիզմը փոխելու փորձ է»:
Պարոն Մինասյանը նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությունները կապում է նաեւ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման փաստի հետ:
Նա կարծում է,որ Երևանի ավագանու ընտրություններում եթե « Ժառանգությունը» լուրջ դիրքերում չգտնվի, ապա այս կուսակցության քաղաքական ակտիվությունը լրիվ կնվազի:
Քաղաքագետի կարծիքով «Ժառանգության» պայքարը ԲՀԿ-ի հետ բավականին դժվար կլինի,քանի որ ԲՀԿ-ը հզոր է և մարդկային ռեսուրսներով և ֆինանսապես: