Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն սկսեց նիստը

Քաղաքականություն
de2365e49dcd0373bc8d6570b9a0a10b

Սահմանադրական դատարանն այսօր սկսեց ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի դիմումների լսումը՝ փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին:

Իբրեւ պատասխանող կողմ ներգրավվել է ԿԸՀ-ն ի դեմս նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ որպես որոշում ընդունած մարմին, իսկ հարակից պատասխանողներն են իրենց իրավասության հետ կապված հարցերով ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ Գլխավոր դատախազի տեղակալ Վահրամ Թամազյանը, Կորյուն Փիլոյանը, Հարություն Հարությունյանը եւ Ոստիկանությունը՝ ի դեմս Թաթուլ Պետրոսյանի:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սերժ Սարգսյանից եւս դիմում է ստացվել՝ որպես երրորդ անձ ներգրավելու մասին: ՍԴ-ում նրա լիազոր ներկայացուցիչներ կլինեն՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյան: Ի դեպ, Հրայր Թովմասյանը ՍԴ դիմումը ներկայացնելու համար 10-օրյա արձակուրդ է վերցրել:

Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը ՍԴ-ում փաստաբան Կարեն Մեջլումյանն է, իսկ լրացուցիչ լիազորություններ է ստանձնվել նրա ընտրական շտաբի ղեկավար Զարուհի Փոստանջյանը: ՀՀ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը ՍԴ-ում իր դիմումը ներկայացնում է անձամբ: