Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանը մեղադրեց Սեւանի քաղաքապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
d66bef7f8e88c57300e6e2ef54d3db1a

Ազգային տարազը խորհրդանշող բաճկոնակով Ազատության հրապարակի հարթակ բարձրացավ կինոռեժիոսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը: Նա հայտարարեց, որ ՀՀ գործող նախագահն այսօր կանգնած է հարթակին. «Ուզում եմ հիշեցնել` նախագահ չեն դառնում՝ Երեւանը Սումգայիթ դարձնելով: Մենք այն բացառիկ ազգերից ենք, որ միմյանց քույր, եղբայրով ենք դիմում ու դրա համար Րաֆֆիին դիմում ենք եղբայրով: Ուզում եմ նաեւ նշել, որ մեր պայքարը մենք չպետք է թողնենք միայն Րաֆֆիի լայն թեեւերի ներքո, այս պայքարը բոլորինս է»:

«Մենք պետք է ոչ թե վանկարկենք, այլ գործենք: Հարված պետք է հարսցնել իշխանության համակարգին: ԱԺ կոչվող մկների ժողովից պետք է դուրս գա ընդդիմությունը, այդքանից հետո ո՞վ է մնալու այնտեղ, այո մնալու է մկների ժողովը»,-ասաց նա։

 Խզմալյանը հիշեցրեց նաեւ, որ ըստ Սահմանադրության` իշխանությունը ժողովրդին է պատկանում. «Իսկ այդ ժողովուրդը կանգնած է այստեղ, այլ ոչ թե Բաղրամյան 26-ում, տապալենք ԱԺ-ն ու այստեղ կերտենք այլընտրանքային կառավարությունը: Մենք վերադարձնելու ենք իշխանությունը նրան, ում պատկանում է, այսինքն` մեզ: Մեր պայքարն ընթանում է մինչեւ հաղթանակ»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր խոսքում նշեց, որ իշխանությունները մարզերում անցել են սրացման, որի մոդելը փորձարկվեց Գեղարքունիքի մարզում. «Դա արվում է քրեական տարրերի միջոցով ու այն ղեկավարում էր Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը: Նրանք փորձեցին սադրել երեկվա մեր հավաքը: Ես ասել եմ ու նորից կրկնում եմ իմ այն խոսքերը, որից հետո եղավ միջադեպը` բոլոր նրանք, որոնք գողացել են ժողովրդի քվեն ու մեր երեխաների ապագան, դրանք մեր ներսի թուրքերն են: Մեղք են նրանք, որոնք չեն հասկանում ` ինչ է կատարվում հանրապետությունում»:
Նա եւս մեկ անգամ հայտարարեց որ իրենք որեւէ մեկի դեմ չեն ու չեն ցանկանում լարվածություն մտցնել. «Մեր «հանուն» պայքարն ուզում են «ընդդեմ» սարքել. մեր պայքարը մեր Հայաստանի ու պետության համար է ու մենք մեր պայքարում կհաղթենք»: