Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի կգ թուղթ ուղարկվել է ՍԴ (տեսանյութ)

Քաղաքականություն
8f976a219fd76922ac0dd8b12e0d965b

«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ վաղը Սահմանադրական դատարանում վավերացելու են ՀՀ նոր նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրությունը:
Վաղը ՍԴ-ն լսելու է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած դիմումը` ընդդեմ ԿԸՀ որոշման, որով նախագահ է ճանաչվել Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ ՍԴ է ներկայացվել մի քանի կգ փաստաթուղթ, որոնք փաստում են ընտրակեղծիքների մասին: Ըստ նրա` իրենց փաստաբանների խումբը Կարեն Մեջլումյանի գլխավորությամբ շատ լուրջ է աշխատանք է կատարել հայցի վրա: «Մենք հնարավորություն ենք տալիս ՍԴ-ին` մեկ անգամ թոթափել իրենից սխալի բիծը, մաքրվել ու մեկ անգամ վավերացնել ՀՀ քաղաքացիների ընտրությունը»,- Ազատության հրապարակում հայտարարեց նա։

Հովսեփ Խուրշուդյանն ընտրակեղծիքների մի շարք օրինակներ բերեց, որոնք տեղի են ունեցել փետրվարի 18-ին:

Իսկ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Աբովյանում, Նոր Հաճնում, Աշտարակում, Արմավիրում, Էջմիածնում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում, Նոյեմբերյանում, իսկ Երեւանի Աջափնյակ, Ավան, Արաբկիր համայնքներում Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ հաղթել է: