Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Օսկանյանը կգլխավորի ԲՀԿ ցուցակը (տեսանյութ)

Քաղաքականություն
56282d953c004372fb9a3863b69103f5

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ որոշվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցուցակը:

Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Մեր ցուցակը գլխավորելու է Վարդան Օսկանյանը: Համամասնական ցուցակը առաջիկայում կներկայացնենք ԿԸՀ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ միասնական դաշտով հանդես գալը չի բացառում առանձին ցուցակ ունենալը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց նաև, որ իրենք պատրաստ են ավելի լայն համախմբման. «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կհամախմբվեն ԲՀԿ առանցքի շուրջ, ապա կլինի միասնակն ցուցակ, որը սակայն պետք է գլխավորի ԲՀԿ ներկայացուցիչը, եթե ոչ, ապա մենք գնում ենք ավագանու ընտրություններին` հաղթանակի նշաձողով»: