Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանի մայրը չի դիմացել

Քաղաքականություն
76f6fec8b0bb8e35e1c302786c7b9965

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր պարգևատրել է Հայաստանի տարբեր դպրոցների կին ուսուցիչներին, տնօրեններին և փոխտնօրեններին: Նա նաև շնորհավորեց կին մանկավարժներին մարտի 8- ի առիթով։

«Կին մանկավարժը ինձ համար ծանոթ կերպար է այդպիսին է իմ մայրը, ով 39 տարի աշխատելուց հետո չդիմացավ իմ նախարար լինելու հանգամանքին և որոշեց լքել աշխատանքը, որովհետև աշխատավայրում տարաբնույթ հարցեր էին գործածվում, դժվարանում էր պատասխանել, իսկ տանը աշխատանքից խոսելը ցանկալի չէր»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ կրթության ոլորտը ամենագեղեցիկներից է, քանի որ համակարգում աշխատում են բազմաթիվ կանայք ու սովորում են հազարավոր օրիորդներ: Արմեն Աշոտյանի կարծիքով երկու մասնագիտություն իր մեջ առաքելություն է պարունակում` բժիշկը և ուսուցիչը:

Ի դեպ, Արմեն Աշոտյանն այսօր նախ բարևեց, այնուհետև, ոսկե հուշամեդալով պարգևատրելիս զգուշացրեց, որ բոլորին համբուրելու է: