Կոչ արեց չմոռանալ արտաքին աշխարհը (տեսանյութ)
Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը այսօր Երեւանում կոչ արեց կուսակցությունների միջեւ հասնել կոնսենսուսի եւ քանի որ ավարտվել են ընտրությունները, անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել եվրաինտեգրման գործընթացին:
Հայ գործընկերոջ հետ մամլո ասուլիսում նա միաժամանակ ընդգծեց, որ մեր երկիր է այցելել է ԵՄ-ի հետհամագործակցությանը խթանելու համար:
«Լիտվան հիմա հանդիսանալու է ԵՄ նախագահող երկրը այս տարվա երկրորդ կեսին, եւ այդ նպատակով մենք այցելում ենք արեւելյան գործընկերության երկրներ եւ փորձում ենք հստակեցնել մեր առաջնահերթությունները:Ես ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ ձեր երկրում առաջընթաց է գրանցվել ասոցացման համաձայնագրի բանակցություններում, ինչպես նաեւ` ազատ եւ համապարփակ առեւտրի բնագավառում»,-ասաց նա։
Ի դեպ, Էդվարդ Նալբանդյանը այսօր հայտնեց որ մարտի վերջին տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Այս անգամ նրանք բացի Հյաստանից եւ Արբեջանից պատրաստվում են այցելել նաեւ ԼՂՀ: