Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թալինցիներին նոր մարզպետ խոստացավ (տեսանյութ)

Քաղաքականություն
6d9a9258879ce14493518cf3762b5f6f

Թալինցիները ապրիլի 9 - ից ունենալու է նոր նախագահ և նոր մարզպետ :
Թալինում քիչ առաջ ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանը;

«Ձեր մարզպետը հրաժարական է տալու, քանի որ նա չի ներկայացնում ձեր շահերը: Հարգելի պարոն Սարգիս Սահակյան/ Արագածոտնի մարզպետ-խմբ/, դուք պետք է գաք ու ներողություն խնդրեք ժողովրդից ստի, կեղծիքի ու վախեցնելու համար: Դուք, Լիսկայի/ Սուրեն Խաչատրյանի-խմբ/ հետ միասին հրաժարական պիտի տաք, իսկ եթե ոչ, պատասխան եք տալու օրենքի առաջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը :

Նախագահին թեկնածուն թալինցիներին կոչ արեց պայքարել մինչև վերջ, քանի որ հաղթանակն արդեն մոտ է . «Ես պարտավոր եմ մինչև կյանքիս վերջը պահպանել այդ հաղթանակը ձեր հետ միասին և ոչ ոք չի կարողանա խլել այն, իսկ Սերժ Սարգսյանը պետք է հարգի ժողովրդի որոշումը»;

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը իր ելույթում թալինցիներին հավաստիացրեց, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում իշխանությանը ոչինչ չէր մնացել, բացի ձայնագողությունից. «18 ից հետո նոր երկրում ենք ապրում: Իշխանություններն էլ են դա տեսնում և եթե սկսեն ձեր հանդեպ քայլեր ձեռնարկեն, դա հոգեվարքի ցնցումներն են լինելու։
Այժմ համազգային նոր պայքարի շեմին ենք, քանի որ սա պայքարի չի անձի կամ կուսակցության դեմ, սա պայքար է հանուն ազատ քաղաքացու» ։

Թալինից նրանք մեկնել են Արթիկ։