Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ գումարներն է ծախսել Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
85b36d073977a399a7711360d23da1ca

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը, այսօր, երկրորդ դիմումը ներկայացեց սահմանադրական դատարան; Եթե առաջին դիմումով Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները,ապա երկրորդով պահանջում է քննության առնել քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի կողմից կատարված խախտումները:

Կարեն Մեժլումյանը մեզ հետ զրույցի ընթացքում պարզաբանեց. «Սերժ Սարգսյանի շտաբերի վրա փակցված քարոզչական պաստառների տպագրությունը չի ֆինանսավորվել նախընտրական հիմնադրամից,ինչպես նաև 1600 ընտրական շտաբերի վարձակալումը այդ միջոցներից չի կատարվել»։

Կարեն Մեժլումյանի տվյալներով այդ խախտման գումարը ավելի քան 10 տոկոսով գերազանցում է օրենքով նախատեսված առավելագույն 100 միլիոն դրամը: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաեւ վարչական դատարանին ներկայացված փաստաբանի դիմումները արդեն մերժվել են հետևյալ պատճառաբանմամբ .« Նշելով ,որ այդ ծախսերը այսինքն ընտրական շտաբերի վրա գտնվող պասատառները ցուցանակ են և ըստ իրենց այդ գումարները չեն մտնում այդ հիմնադրամի ծախսերի մեջ»։

Մատնանշելով օրենքը պարոն Մեժլումյանը ասաց,որ նման դեպքերում միայն մի լուծում է նախատեսվում.«Ուժը կորցրած ճանաչել տվյալ թեկնածուի գրանցումը»։

Իր դիմումների հիմնավոր լինելը փաստաբանն ապացուցում է փաստերով՝ Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառները փակցված են եղել նաև օրենքով արգելված վայրերում.« Մշակույթի օջախների, խանութների վրա,որտեղ քարոզչական պաստառ արգելվում է փակցնել»։

Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբանը երկու դիմումների դեպքում Սահմանադրական դատարանից ակնկալում է.«Սպասում ենք,որ սահմանադրական դատարանը ոչ թե ձևական մոտեցում կցուցաբերի, այլ ըստ էության կփորձի հասկանալ, ամեն ինչ քննել»: