Ո՞վ է մահափորձի պատվիրատուն (տեսանյութ)
Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը պատվիրելու մեջ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղադրելը քաղաքագետ Մանվել Սարգսյանի համար համոզիչ չէ։
Առավելևս, երբ պատճառաբանում են, թե դա ընտրությունների ընթացքը շեղելու նպատակ էր հետապնդում։
«Ինձ համար շատ կասկածելի էր այդ վարկածը, որ ինչ -որ դավադրություն էր՝ ընտրությունները հետաձգելու հետ կապված, անհամոզիչ մի բան էր»,-ասաց նա։
Քաղաքագետը հիշեցնում է դեպքից հետո Պարույր Հայրիկյանի այն հայտարարությունը, թե այդ հատուկ դավադրություն էր Հայաստանի դեմ և իր մահափորձի պատվիրատուները դրսի ուժերն են։ Քաղաքագետը չի բացառում նաև մեկ այլ վարկած. «Սովորաբար նման բաներ կարող էր անել գործող ռեժիմը, որովհետև գուցե և զգում էին, որ ընտրությունների ընթացքն այն չէ»։
Մանվել Սարգսյանի կարծիքով՝ այսօր բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ ով է իրականում կատարել կամ պատվիրել Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը։
Պարոն Հայրիկյանի մահափորձի բացահայտումը կարեւորում է նաեւ մեկ քայլ քաղաքագետ՝ Լեւոն Շաիրինյանը՝ այն համարելով իրավական երկիր ստեղծելու առաջին քայլերից մեկը։
Ի դեպ, պատասխանը Լեւոն Շիրինյանը չի գտնում հարցի պատասխանը, թե Վարդան Սեդրակյանը ինչու հայտնվեց ընտրապայքարում։