Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Սեդրակյան. «Ես հանգիստ նստած եմ»

Քաղաքականություն
7faeae92b8bf85b40dd0201ac26ac1f2

«Ես չեմ ձերբակալվել»,- հեռախոսազանգին այսպես է պատասխանում Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը։

Նրա խոսքերով՝ իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե իր բնակարանն են խուզարկել։

«Հիմա ես հանգիստ նստած եմ, այդպիսի բան չկա»,- նշեց էպոսագետԸ

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Վարդան Սեդրակյանի անունը կապվում է նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ։

«Ինձ ձերբակալելով՝ գետերը հունից դուրս չեն գա, ամեն ինչ իր հունով առաջ կգնա»,- եզրափակեց Վարդան Սեդրակյանը։

Իսկ ԱԱԾ լրատվական բաժնից էլ «Ա1+»-ին հայտնեցին, որ մահափորձի առիթով հարուցված քրեական գործում դեռ նորություն չկա, իսկ լինելու դեպքում՝ կտեղեկացնեն։