Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը Եռաբլուրում էր (տեսանյութ)

Քաղաքականություն
00ac01977bb372746f0eaaf9ea0bf317

Ազատության հրապարակում հավաքված Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները այսօր Եռաբլուր էին եկել ոչ թե երթով, այլ խումբ-խումբ։

Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 2-ի հանրահավաքին հորդորել էր, որ այսօր՝ մարտի 5-ին միասին գնան Եռաբլուր՝ Սպարապետի ծննդյան օրվա առիթով։

Րաֆֆի Հովհաննիսյանը Եռաբլուր եկավ իր համակիրների հետ։ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո՝ նա անդրադարձավ Սպարապետի անցած ուղին՝ կարևորելով նրա ներդրումները հատկապես բանակաշինարարության ոլորտում։

Անդրադառնալով այսօր երեկոյան իր հրավիրած հանրահավաքին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ ներկայացնել ԲՀԿ ղեկավարների հետ իր ունեցած հանդիպման մանրամասները։

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային հրավերին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել էր ,որ չի կարող մասնակցել հանրահավաքին,քանի որ այսօր երևանցիների հետ հանդիպում ունի։

Պարոն Հովհաննիսյանը նկատեց,որ մի երևանցի էլ ինքն է և պատրաստ է գնալ քաղաքապետի հետ հանդիպման։