Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իր ծննդյան օրը կորել էր տնից» (տեսանյութ)

Քաղաքականություն
b765195f181cf675b355424d80b78a84

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 54-ամյակի առիթով Երկրապահ կամավորական միության անդամները գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ նրա ծննդավայար Արարատ գյուղում էին:

Սպարապետի հայրական տանը նրանց դիմավորեցին Վազգեն Սարգսյանի ծնողները։

Գրետա մայրիկն իր շնորհավորական խոսքում նշեց, որ իր որդին ապրում է նոր սերնդի` փոքրիկ ԵԿՄ-ականների մեջ եւ կոչ արեց բոլորին այս օրը ուրախությամբ ու ցնծությամբ անցկացնել:

ԵԿՄ անդամներն այնուհետեւ այցելեցին Վազգեն Սարգսյանի թանգարան, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին նրա հուշաքարին, որից հետո շարժվեցին դեպի Եռաբլուր:

Այստեղ նրանց միացան նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմիներ Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ այլ անդամներ, ինչպես նաեւ` Վազգեն Սարգսյանի եղբայրները` Արամ եւ Արմեն Սարգսյանները: Վերջիններս նշեցին, որ Վազգեն Սարգսյանը երբեք չի սիրել նշել իր ծնունդը, իսկ 40-ամյակին նույնիսկ, ինչպես իրենք են հիշում, կորել էր տնից:

Եռաբլուրում ԵԿՄ փոքրիկ ներկայացուցիչների մասնակցության տեղի ունեցավ նաեւ տոնական միջոցառում, որի ընթացքում նրանք ցուցադրեցին իրենց զիմվորական հմտությունները: Ելույթ ունեցան նաեւ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: