Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակցել են 165 մարզիկ-մարզուհի

Սպորտ
0ccb591cb539bf629396b351f1768ef6

Երեւանում կայացած ծանրամարտի պատանիների Հայաստանի առաջնությանը մասնակցել են 165 մարզիկ-մարզուհի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Այս առաջնության արդյունքներով կձեւավորվեն Հայաստանի պատանիների եւ աղջիկների հավաքականներ, որոնք ապրիլի 5-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում կմասնակցեն մինչեւ 17 տարեկան ծանրամարտիկների աշխարհի առաջնությանը:

Այդ մրցաշարը վարկանիշային է, որի ժամանակ մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ 2014 թ պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերը:

Տաշքենտ մեկնելուց առաջ մեր ծանրորդները ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն, աղջիկները Երեւանում, տղաները` Աբովյանում:

Ծանրամարտի պատանիների ՀՀ չեմպիոնները.

Աղջիկներ
44 կգ քաշային կարգ` Լիանա Գյուրջյան (Երեւան), 48 կգ` Երանուհի Պետրոսյան (Սեւան), 53 կգ` Մարգարիտա Ղազարյան (Գյումրի), 58 կգ` Շուշան Հակոբյան (Արարատ), 63 կգ` Ռոզալիա Ավետիսյան (Վանաձոր), 69 կգ` Տաթեւ Հակոբյան (Երեւան), +69 կգ` Արեւիկ Միրզախանյան (Գյումրի):

Տղաներ
50 կգ` Մարզպետ Մինասյան (Գյումրի), 56 կգ` Դավիթ Գասպարյան (Սամաղար), 62 կգ` Էդմոն Բաղդասարյան (Վանաձոր), 69 կգ` Ժորժ Եղիկյան (Գյումրի), 77 կգ` Մանուկ Մկրտչյան (Քասախ), 85 կգ` Կարեն Պեպանյան (Վանաձոր), 94 կգ` Գեւորգ Քյափանակցյան (Գյումրի), +94 կգ` Սիմոն Մարտիրոսյան (Սամաղար):