Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայցը ներկայացվեց ՍԴ/ Ուղիղ եթեր (տեսանյութ)

Քաղաքականություն
a00b1c1ba531f076073adcb0b8163c47

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանները թույլ չեն տալիս վեց ակտիվիստի մոտենալ ՍԴ շենքին։ Նրանք համարում են, որ ակտիվիստները կխանգարեն ՍԴ աշխատանքին։ Շենքի մոտ միայն լրագրողներ ու ոստիկաններ են։ Թեեւ պարոն Օսիպյանը լրագրողներին էլ թույլ չի տալիս ազատորեն տեղաշարժվել ։

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն այս պահին Սահմանադրական դատարան հանձնում են հայց, որով պահանջվում է վավերացնել եւ ամրագրել ս.թ. փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները եւ չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը:

Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը եւ իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջեւ կտան բաց մամլո ասուլիս:
Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում