ՀՀ հանքերը, ընտրություններն ու ԱՄՆ-ն (տեսանյութ)
Սերժ Սարգսյանին Հայաստանի 4 րդ նախագահ չճանաչող մի շարք քաղաքացիներ այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ էին: Նրանք ԱՄՆ -ից պահանջում են լինել ժողովրդավար և չշնորհավորել «կեղծ ընտրություններով ընտրված նախագահին»:
«Ոչ ոք առանց ժողովրդի վերջնական քվեի հաստատման իրավունք չունի ճանաչել ոչ լեգիտիմ ընտրված իշխանություններին»,- նշեց ակցիայի մասնակից Անի Կաղինյանը։
Ակցիայի մասնակիցները եղել են համարյա բոլոր դեսպանատների մոտ, սակայն մինչ այժմ նրանցից ոչ մեկը չի պատասխանել մասնակիցների դիմում - բողոքներին։
«Անգամ, երբ մենք զանգում ենք, իրենք չեն պատասխանում մեր զանգերին, որից կարելի է եզրակացնել, որ դեսպանատները չեն հարգում մեր պետության քաղաքացուն»,- համոզված է Անի Կաղինյանը։
Ակտիվիստներից Ռուզաննա Գրիգորյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանին ՀՀ վերըտրված նախագահ ընդունող երկրները Հայաստանում ունեն իրենց անձնական շահերը. «Բոլոր հանքերի մեծ մասը պատկանում են զարգացած երկրներին, այսինքն՝ այդ երկրները այստեղ ունեն իրենց շահերը, իսկ մենք այդ երկրներին պետք է ցույց տանք, որ Հայաստանի քաղաքացին ունի կեղցվածք և իշխանության տերը ինքն է» ։
Ակտիվիստներից Ծովինար Նազարյանը նշեց, որ զարգացած երկրների նման քայլերը խոչնդոտում են Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևաորմանը. «Եթե քաղաքական որոշումները այսպիսին են, ուրեմն չի կարող հասարակությունը ճիշտ ուղղությամբ զարգանալ» ։
Բողոքող քաղաքացիներին դեսպանատնից դիմավորեց ԱՄՆ դեսպանատան փոխդեսսպանի պաշտոնակատար Ջեյմս Լենդին, ում ակցիայի մասնակիցներից Արթուր Գևորգյանը հանձնեց նամակ, որում ձևակերպված է իրենց բողոքը: