Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես իմ խղճի դեմ չեմ գնացել» (տեսանյութ)

Քաղաքականություն
1b1c6ec9935ea2e46cc49ab117ef1eb2

«Մարտի 1-ի դեպքերից հետո ԱԺ-ում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը կարող էր անել ավելին, եթե ստանար որոշ ուժերի աջակցություն»,- վստահեցնում է այդ հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանը:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահն ասում է, որ բացահայտումներ անել հանձնաժողովը չէր կարող, դա քննչական մարմինների աշխատանքն էր, որը, Հարությունյանի գնահատմամբ, մինչեւ այսօր «դոփել» է տեղում:

«Մենք արել ենք այն, ինչ մեր լիազորությունների շրջանում էր: Չկա մի բան, որ ես պետք է անեի ու չարեցի, այդ իմաստով ես իմ խղճի դիմաց մաքուր եմ»,- ավելացրեց նա։

Արամ Հարությունյանը ընդունում է նաեւ, որ հանձնաժողովը բացթողումներ ունի, բայց մեղքի զգացում չբացահայտված գործի համար, նա չունի:

«Ես իմ խղճի դեմ չեմ գնացել»,- ասաց Արամ Հարությունյանը: