Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Զուրաբյան. «Շղթան տանում է Քոչարյան եւ Սարգսյան» (տեսանյութ)

Քաղաքականություն
89e5deba902d16d9611a352c476255a1

«Եթե ԵԽԽՎ պահանջը կատարվի ու պարզվի հրամանի շղթան, պարզ կլինի, որ հանցագործությունները կատարողները ստացել են կրակելու հրաման ու այդ հրամանների շղթան տանում է ուղիղ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան»,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ ներկայացուցիչներն այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում էին՝ մարտի 1-ի զոհերի հիշատակի հոգեհանգստյան պատարագին։

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ընդգծում է. «Մեծ հաշվով` հանրության համար մարտի մեկը բացահայտված է, դրա հիմնական մեղավորները հայտնի են, մնում է բացահայտել կոնկրետ կատարողներին, եւ այն, ինչ հայտնի է, համապատասխան իրավական տեսք տալ` քրեական գործի մեղադրական եզրակացության եւ ի վերջո դատավճռի տեսքով»:

Մարտի մեկի զոհերի հիշատակի հոգեհանգստյան պատարագին ներկա էին նաեւ «Ժառանգության» անդամները` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Պատարագից հետո ՀԱԿ-ը արդեն ավանդական երթով շարժվեց դեպի Մյասնիկյանի հրապարակ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 10 անմեղ զոհերի հիշատակին, որոնք գնդակահարվեցին Երեւանի կենտրոնում։

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատարագին ներկա չէր։