A
A
Գյումրիի ոստիկանապետը փոխվեց
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գյումրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վահան Դանիելյանը:
Փոխարենն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով Կադրերի ռեզերվում էր։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության մամլո ծառայությունից՝ չնշելով, թե որն է կադրային այս փոփոխուխության պատճառը։