Բիշարյանը՝ Մարտի 1-ի գործից անտեղյակ (տեսանյութ)
«Ժառանգությանը» պաշտոններով չես գնի, վստահեցնում են կուսակցության պատգամավորները
«Եթե նրանք մտածում են, որ պետք է առաջարկներ անեն տվյալ պաշտոններով, ուղղակի փորձում են ներգրավել որեւիցե մեկիս իրենց հանցակցության մեջ»,- ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
Նա հիշում է, թե այդ պաշտոնամոլությունը 5 տարի առաջ ինչի հանգեցրեց։
ՕԵԿ-ում հիշում են, որ 5 տարի առաջ մարտի 1 է տեղի ունեցել, սակայն պատգամավոր Հեղինե Բիշարյանը չգիտեր, որ մարտի 1-ի գործով դատապարտվածներ չկան։ «Եղել են զոհեր, համապատասխան մարմիններն զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտվել են»,- ասաց նա։ Նրա գործընկերը՝ ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյան փորձեց ուղղել անճշտությունը. « Տա Աստված, մենք կարողանանք բացահայտել եւ պատժել մեղավորներին»։
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ իշխանությունը մարտի 1-ը չի բացահայտում, որպեսզի կարողանա նոր մարտի 1-եր անի. «Եթե իշխանությունները դասեր չքաղեն եւ մարտի 1-ի չբացահայտվածությունը թողեն, որպես վախի մթնոլորտի մի էլէմենտ, սա ամենասխալ ճանապարհը կլինի»։
Դաշնակցական պատգամավորն այսօր անդարադարձել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա այն մտքին, որ Ազգային Ժողովում քաղաքական ճգնաժամից դուրս գալու հարցով «Ժառանգության», Դաշնակցության եւ Հանրապետականի բանակցությունները չեն ներկայացնում իր աձնական տեսակետը
«Իմ համար տարօրինակ է, մեղմ ասած, որովհետեւ չի կարող ֆրակցիան չի կարող ներկայացնել իր կուսակցությանը ԱԺ-ում, գործել իրարից անկապ, անկախ եւ անհասկանալի տրամաբանությամբ»,-ասաց նա։։
Ի դեպ, Ազգային Ժողովի այսօրվա բրիֆինգներում «Ժառանգությունը» վերահաստատեց, որ կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, թեպետ այդ հարցը կուսակցությունում չեն քննարկել։ Դաշնակցությունը դեռ մասնակցության որոշում չի կայացրել, իսկ Հանրապետականի պարագայում հայտնի է նույնիսկ թե ով է գլխավորելու համամասնական ցուցակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը։