Քաղաքացին չգիտի՝ ով է տվել կաշառքը (տեսանյութ)
ՀՀ քաղաքացի, Արծվաշենի պաշտպանական առաջին ջոկատի հրամանատար Բարխուդար Ադամյանն իր անկեղծության համար հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում։ «Ա1+»-ի հարցումների ժամանակ նա չէր թաքցրել, որ փետրվարի 18-ի ընտրակաշառք է ստացել։
«Կոտայքի մարզում է եղել։ Նրանք մեքենայի մեջ էին նստած ՝ քահանայի շորերով։ Մեկը մոտեցավ ինձ՝ հարցերց, գնո՞ւմ ես ընտրության, ասացի՝ այո, ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ինձ առաջարկեցին 5 000, հետո 7500 , հետո՝ 10 000 դրամ»,-ասաց նա։
Թեեւ պարոն Ադամյանը վերցրել է գումարը, սակայն խոստովանում է՝ Սերժ Սարգսյանին չի ընտրել։ Այսօր նրան ոչ թե մտահգում են ոստիկանության սպառնալիքները, այլն այն, որ դա տեղի է ունենում անկախ Հայաստանում;
«Գնացել են նույնիսկ իմ ծնողների տունն են ստուգել, գնացել են իմ քրոջ տուն»,-ասում է նա։
Իսկ Բարխուդար Ադամյանն շարունակում է պնդել, թե ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել, ինչպես 2008թ.-ի նախագահի, 2012թ. խորհրդարանի, այնպես էլ; 2013թ. նախագահի ընտրություններում. «Գեղարքունիքի մարզում, և Կոտայքի մարզում, և Իջևանում, ես ունեմ ազգակիցներ, խնամիներ, բոլորը ստացել են»։