ԲՀԿ-ն, փաստորեն, չի միանում (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստանը» կողմնորոշվել է այն հարցում, ըստ որի՝ միանու՞մ է Ազատության հրապարակի ժողովրդին, թե չի միանում
«Միանալու մենք որեւիցե մեկին չունենք»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը։
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կարծիքով հրապարակի ժողովրդին միանալու փոխարեն ԲՀԿ-ն գործ է անում եւ ոչ թե ոմանց նման զբաղվում հռետորաբանությամբ. «Օրինակ, իմ կամ մյուս գործընկերների աշխատասենյակ մտնեն, տեսնեն ինչ ենք անում»
Պարոն Ուրիխանյանը որոշակիություն է պահանջում Րաֆֆի Հովհաննիսյանից՝ ի՞նչ եք ուզում անել
«Մենք անհամբեր սպասում ենք, երբ մեզ գոնե մեզ առնվազն մեզ կներկայացվեն կոնկրետ առաջարկներ, գործողությունների ծրագիր պլան»,-ասաց նա։։
«Ժառանգությունում» ի գիտություն Բարգավաճ Հայաստանի, պատրաստվում են Ազգային Ժողովի արտահերթ նիստի եւ վաղվա հանրահավաքին։ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները գիտեն ինչի է ընդունակ իշխանությանը եւ պատրաստ են ծավալվող շարժման նկատմամբ բռնի հակազդեցությանը
«Մեր քայլերը լինելու են համարժեք իշխանության քայլերին»,- հայտնում է
ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Ռուբեն Հակոբյանը հույս ունի, որ իշխանությունը խելամիտ կլինի եւ չի կրակի սեփական ժողովրդի վրա։ Ի դեպ, արդեն հայտնի է նաեւ «Ժառանգության» դիրքորոշումը Երեւանի ավագանում առաջիկա ընտրությունների հարցում
«Կմասնակցենք, անպայման կմասնակցենք»,- ասաց նա։