Ընտրատեղամասերի տերն՝ ըստ Իշխանյանի (տեսանյութ)
Փետրվարի 18- ի եղել են կոպիտ խախտումներ և այն չի եղել միջազգային չափանիշներին համապատասխան. հայտարարում է փետրվարի 18- ի նախագահի ընտրություներում դիտորդական առաքելություն իրականացրած Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
«Համարյա բոլոր տեղերում տեղամասի տերը Սերժ Սարգսյանի վստահված անձն էր։ Միանգամից երևում էր, թե ով էր տեղամասերում դիրիժորը։ Անգամ տեղամասերից մեկում մեր դիտորդներից մեկին փորձել են սպառնալ»,-ասաց նա։
Ավետիք Իշխանյանը հավաստիացրեց, որ դիտորդները խախտումներից հիմնական արձանագրել են կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում, քվեարկության գաղտնիության խախտում, լցոնման փորձեր և ընտրակաշառք. «Այն տեղամասերում, որտեղ մենք ենք իրականացրել դիտորդական առաքելություն 1- ին տեղում եղել է Րաֆֆի Հովհաննիսյանը, 2-րդ տեղում՝ Սերժ Սարգսյանը իսկ երրորդ տեղում անվավեր քվեաթերթիկներն են եղել»։
Չնայած Ավետիք Իշխանյանը չի հավատում այս ընտրությունների արդյուներին, սակայն ԿԸՀ - ի վերջնական արդյունքերը անսպասելի չեն եղել իր համար. « Իմ կարծիքով արդար ընտրության դեպքում գոնե առաջի փուլում հաղթելու էր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այս ընտրություններում ինձ համար անսպասելի էին արդյունքները այնքանով, որ բոլորս սպասում էինք ոչ մրցակցային պայքար, այն ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ քիչ ռեսուրսով կարելի է հասնել մեծ արդյունքի»։
Ավետիք Իշխանյանը համոզված է ընտրություններին ապահովված չի եղել անաչառ դիտորդական առաքելությունը. «Հայաստանի պարագայում պետք է բոլոր ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը ունենար իր վստահված անձը, որը ցավոք հնարավոր չեղավ ոչ բավարար ռեսուրսների պատճառով»։